Միխայիլ Սահակաշվիլին  արդեն հասցրել է  Մեքսիկայում գնել բավականին մեծ տարածք, իր նստավայրով, հյուրանոցներով, խաղատներով, ռեստորաններով եւ հենց այնտեղ է պատրաստվում փախչել իր վիթխարի բոինգով:  Այս մասին վրացական մամուլում հայտարարել է վրացի ընդդիմադիր Սոսո Շատբերաշվիլին:

«Այն ժամանակ, երբ Վրաստանի բնակչությունը քաղցած է եւ անելանելի վիճակում է, Սահակաշվիլիի վարչակարգը միլիոնավոր գումարներ է ծախսեր իր համար: Սկզբում Սահակաշվիլին ինքնախաբեությամբ էր զբաղվում եւ սովորական չվերթով էր թռչում, իսկ հետո հոգնեց ինքն իրեն հիմարի տեղ դնելուց, եւ գնեց 100 միլիոնանոց «Չելենջեր», սակայն դա էլ չբավարարեց «մեծն» նախագահին եւ որոշեց գնել 150 միլիոն դոլարաոնց «Բոինգ-787»,- ասել է Շատբերաշվիլին, հավելելով, որ Սահակաշվիլիի վարչակարգը ստիպում է վրաց ժողովրդին կարոտել Շեւարդնաձեին:

Ինչ վերաբերում է նախագահի այլ ձեռքբերումներին, ապա, ըստ ընդդիմադիր գործչի, նա արդեն հասցրել է  Մեքսիկայում գնել բավականին մեծ տարածք, իր նստավայրով, հյուրանոցներով, խաղատներով, ռեստորաններով եւ հենց այնտեղ է պատրաստվում փախչել իր վիթխարի բոինգով:

Ինչպես հայտնում է ընդդիմության ներկայացուցիչ, Վրաստանին նույնպես սպասվում  են եգիպտոսյան իրադարձություններ: Նրա խոսքով ժողովուրդն ինքը պետք է սկսի պայքարել ընդդեմ Սահակաշվիլիի, որպեսզի վերջ դրվի այս խեղաթյուր քաղաքականությանը: