Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլը հրապարակավ մեկնաբանել է իր հարսանիքին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը: Այս մասին նա ասել է Ավստրիայի Ö1 ռադիոկայանի եթերում, հաղորդում է Kurier-ը:

Կնայսլը պատմել է, որ Պուտինի հետ մտերիմ հարաբերություններ չունի, իսկ հարսանիքի հրավերը «բացարձակ ինքնաբուխ էր»: Հունիսի սկզբին նախարարը կառավարության գործընկերներին եւ Ավստրիայի նախագահին հրավիրել էր հարսանիքին, որովհետեւ «այդպես է կարգը»:

Հունիսի 5-ին ընդունելության ժամանակ Ռուսաստանի նախագահը այցով Վիեննայում էր եւ Կնայսլը որոշել էր ինքնաբուխ հրավիրել նրան՝ փեսացուի հետ ծանոթացնելու համար: Նրա խոսքով հարսանիքին մասնակցելու համաձայնության մասին իմացել էր հունիսի 19-ին, թեեւ «հույս չուներ»:

Հիշեցնենք օգոստոսի 18-ին Պուտինը ներկա էր Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին: Նրա այցը քննադատության բուռն ալիք էր առաջացրել: Ավստրիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը Պուտինի այցը աշխատանքային էր անվանել եւ նշել է, որ դա «անձնայան այց է մասնավոր տոնակատարությանը, որից պետք չէ եզրակացություններ անել Ավտսրիայի արտաքին քաղաքականության փոփոխության մասին»: