ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:
«Բոլորով, մեր սիրելի Ստեփանակերտում»,- լուսանկարը մակագրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինծառայությունն անցկացնում է Արցախում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Ստեփանակերտ է մեկնել, օդանավակայանում նրան դիմավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ. նրան օդանավակայանում դիմավորել է Բակո Սահակյանը




























