Իրանում կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 2-ի, առնվազն 232 մարդ էլ վիրավորվել է, այսպիսի տվյալներ է ներկայացնում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Mehr գործակալությանը։

Ավելի վաղ հայտնել էինք մեկ զոհի եւ ավելի քան 140 վիրավորի մասին։ Գործակալության տվյալներով՝ աղետի զոհ են դարձել մի տարեց տղամարդ եւ հղի կին։

Ստորգետնյա ցնցումների էպիկոնտրոնը գտնվել է Քերմանշահ քաղաքից 87,8 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է շուրջ 621 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Աղետի մագնիտուդը տարբեր տվյալներով կազմել է 5,9-ից մինչեւ 6,1։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Բաղդադում։