Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին կիրակի օրը երկօրյա այցով ժամանել է Դամասկոս, հայտնում է IRNA գործակալությունը։

Նախարարին օդանավակայանում դիմավորել են Սիրիայի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, Իրանի դեսպանն ու ռազմական կցորդը։ Սպասվում է, որ Իրանի պաշտպանության նախարարն այցի ընթացքում կհանդիպի նախագահ Բաշար Ասադի հետ։