Ադրբեջանի Քյուրդամիրյան շրջանում փետրվարի 3-ին կործանվել է ռազմական ՍՈՒ-25 օդանավը՝ վարժական թռիչքի ժամանակ, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուին:
Նրա խոսքով, օդանավի անձնակազմը կատապուլտվել է եւ չի տուժել: Օդանավի անկման ժամանակ գետնին եւս ոչ ոք չի տուժել:
Ներկայումս միջադեպի հետաքննություն է ընթանում:





























