Եգիպտոսի կառավարությունը շատ կոշտ է արձանագրել Թուրքիայի նախագահի եւ վարչապետի ուղերձներին՝ երկրում արյունոտ իրադարձությունների կանխման վերաբերյալ:

«Մենք ցավում ենք, որ Թուրքիան միջամտում է Եգիպտոսի ներքին գործերին: Թող ամեն երկիր զբաղվի իր գործերով»,- ասված է Եգիպտոսի կառավարության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել նախագահ Հոսնի Մուբարաքին լսել ժողովրդի ձայնը եւ լքել նախագահի աթոռը:

Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարը «հատուկ առաքելությամբ» մեկնելու է Եգիպտոս: