Իրանի ռազմաօդային ուժերի F5 կործանիչը վթարի է ենթարկվել Խուժեստան նահանգի հարավ-արեւմուտքում, փոխանցում է Mehr գործակալությունը։

Ինքնաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով Թեհրանից 460 կմ հարավ-արեւմուտքում գտնվող Դեզֆուլի 4-րդ ռազմաօդային բազայում վայրէջք կատարելու ժամանակ։

Ըստ գործակալության տվյալների՝ միջադեպի հետեւանքով զոհվել է իրանցի հայտնի օդաչու, գնդապետ Մանուչեհր Ֆաթահին (Manuchehr Fattahi)։