Վրացիները կկարողանան վերադառնալ Աբխազիա միայն այն դեպքում, եթե Վրաստանը կվճարի 13 մլրդ դոլար, ըստ «Պիրվելի» կայքի, հայտարարել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը:

«Այն ժամանակ, երբ Վրաստանը կվճարի 1992-1993 թվականներին Աբխազիային հասցրած վնասների գումարը, որը կազմում է 13 մլրդ դոլար, այդ ժամանակ էլ մենք պատրաստ կլինենք փոխզիջման»,-հայտարարել է Բաղապշը:

Ինչ վերաբերում է Աբխազիայում ռուսներին  բնակավայրերով ապահովելուն, Բաղապշի խոսքով, այդ խնդրով զբաղվում է   հատուկ հանձնաժողովը, որին Աբխազիայում հետեւում է հենց ինքը, իսկ Ռուսաստանի կողմից՝  Ռուսաստանի դեսպանը: