Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել է սահմանադրական օրենքը, որով կարգավորվում է վաղաժամկետ նախագահական ընտրությունների անցկացումը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվում են նախագահի որոշմամբ եւ անցկացվում են դրանց նշանակումից հետո երկամսյա ժամկետում:
Նազարբաեւն օրերս որոշում էր կայացրել վաղաժամկետ ընտրությունների անցկացման մասին, երբ սահմանադրական խորհուրդը որոշում էր կայացրել հակասահմանադրական ճանաչել նախագահի լիազորությունները մինչեւ 2020 թվականը երկարաձգելու նախաձեռնությունը:
Նազարբաեւը, ում լիազորություններն ավարտվում են 2012թ., ՍԽ որոշումից հետո հայտարարել էր վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:





























