Ոստիկանության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 26-ամյա Հովհաննես Ս.-ին, ով 2009 թ. հուլիսի 16-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր  դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովհաննես Ս.-ն կալանավորված է: