ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Սոլսբերի միջադեպի առնչությամբ ուժի մեջ են մտել Վաշինգթոնի ժամանակով ժամը 00:00–ին, գրում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Պետդեպարտամենտը պարզել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, խախտելով միջազգային իրավունքը, քիմիական զենք է կիրառել...իր սեփական քաղաքացիների դեմ»,–ասված է Պետդեպարտամենտի ծանուցագրում։

Պատժամիջոցներով պետք է դադարեցվի ցանկացած ամերիկյան օգնություն ըստ 1961 թվականի օտարերկրյա օգնության մասին օրենքի, բացի շտապ հումանիտար օգնության, սննդամթերքի եւ այլ գյուղատնտեսական ապրանքների։

Պետդեպարտամենտը կդադարի լիցենզիա տրամադրել ռուսական պետական ընկերություններին ամերիկյան զենքի եւ երկակի նշանակության ապրանքներ արտահանման համար, բացառությամբ՝ արտահանմանը, որն անհրաժեշտ է տիեզերքում եւ կոմերցիոն ուղեծրային արձակումներում համագործակցության համար, ինչպես նաեւ քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ապրանքների արտահաման համար։ Հնարավոր են նաեւ այլ բացառություններ։

Բոլոր ամերիկյան հաստատություններին արգելվել է տրամադրել ցանկացած վարկ, վարկային երաշխավորություն եւ այլ ֆինանսական օգնություն։