ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չզգուշացված այց է կատարել Գումի շուկա: Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում՝ ուղիղ եթերով:
«Եկել եմ գումի շուկա՝ տեսնելու, թե ինչ է կատարվում գյուղմթերքի գների հետ»,- գրել է նա:
Վարչապետի՝ գների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է գյուղատնտեսական արտադրանքի աննախադեպ բարձրացմամբ: Միջինում 2017 թվականի համեմատ Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը բարձրացել է 100-150 տոկոսով: Որոշ մասնագետների կարծիքով՝ դա պայմանավորված է ուտիճների ներխուժմամբ: Արդյունքում, սմբուկի, պղպեղի, լոլիկի եւ կարտոֆիլի գների զգալի աճ է նկատվում: Գների բարձրացումը չի շրջանցել նաեւ բոստանային կուլտուրաներին. սեզոնին ձմերուկը սովորաբար 50-80 դրամ արժեր, իսկ այս տարի գները անհամեմատ ավելի բարձր են:











