ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Շրի Լանկայում ՀՀ դեսպան:

Նախագահի հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին, համատեղության կարգով, նշանակել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանգրով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է նաեւ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի դեսպան: