Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ  Հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Լեհահայոց հոգեւոր հովվի պարտականություններից, ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում` որպես Ժառանգավորաց վարժարանի տեսուչ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքի իշխանության ներքո:

Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատել Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր հոգեւոր սպասավորությունը կշարունակի Լեհաստանում` որպես Լեհահայոց հոգեւոր հովիվ: