Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է Սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն, նախագահի, Գերագույն Ռադայի պատգամավորների եւ տեղական խորհրդարանների, ինչպես նաեւ տեղական իշխանության մարմինների ղեկավարների լիազորությունների ժամկետը 4 տարուց դառնում է 5 տարի: Այս մասին փետրվարի 3-ին հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Սահմանադրության նոր խմբագրման համաձայն, Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012-ի հոկտեմբերի վերջին կիրակի օրը, իսկ նախագահական ընտրությունները՝ 2015-ի մարտի վերջին կիրակի օրը: Սահմանադրության հին խմբագրմամբ նախատեսվում էր Գերագույն Ռադայի ընտրություններն անցկացնել արդեն 2011-ի մարտին:





























