ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոստի 27-ին, Գումի շուկայում շրջելուց հետո, հիմա էլ այցելել է Շենգավիթ համայնք (Երրորդ մաս), շրջել շուկայում եւ բանջարեղենի խանութներով:

Նա պարզել է, որ Գումի շուկայում իսկապես գներն ավելի բարձր են, քան Շենգավիթում: Մասնավորապես, պարզվեց, որ բադրիջանը Գումի շուկայում 300 դրամ էր, իսկ այստեղ՝ 150 դրամ, էժան են նաեւ բանջարեղենի մյուս տեսակները: