Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 27-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը եւ հասարակություն-բանակ կապերին վերաբերող տարբեր հարցեր: 

Նախագահը պետական պարգեւներ է հանձնել Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրված հասարակական խորհրդի մի խումբ անդամների: 

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: