Միացյալ Նահանգները «վճռականորեն պաշտպանվելու են» ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իրանի կողմից Վաշինգտոնի պատժամիջոցները վերացնելու պահանջով հայցի կապակցությամբ, փոխանցում է AFP-ն:

Պոմպեոյի խոսքով՝ Իրանի կողմից Միջազգային դատարան ներկայացված հայցը «ԱՄՆ-ի՝ օրինական գործողություններ ձեռնարկելու, այդ թվում նաեւ մեր ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ պատժամիջոցները վերսկսելու ինքնիշխան իրավունքներին միջամտելու փորձ է»: Պոմպեոն նշել է, որ Իրանը «չարաշահում է դատարանը»:

Նա նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել դուրս գալ իրանական միջուկային համաձայնագրից «մի պարզ պատճառով. այն չէր կարող երաշխավորել ամերիկյան ժողովրդի անվտանգությունն Իրանի լիդերների կողմից ստեղծված ռիսկերի լույսի ներքո»: