YouTube-ը հայտարարել է նորարարությունների մասին, որոնք թույլ են տալիս օգտատերերին ավելի լավ գնահատել, թե որքան ժամանակ են նրանք ծախսում ծառայությունում, հաղորդում է Meduza-ն:
Մասնավորապես, էջի մենյուում կհայտնվի պրոֆիլ, որում կարելի է տեսնել ժամերի քանակը, որոնք անցյալ շաբաթվա ընթացքում օգտատերը ծախսել է տեսանյութերի դիտման վրա:
Բացի այդ YouTube-ը օգտատերերին թույլ կտա նվազեցնել ծանուցումների քանակը:
Վերջին ամիսներին բազմաթիվ խոշոր սոցցանցեր ներկայացրեցին գործառույթներ, որոնք պետք է օգնեն օգտատերերին ավելի քիչ ժամանակ անցկացնել եւ ավելի քիչ շեղվել ծանուցումների պատճառով: Նման գործառույթներ են հայտնվել Facebook-ում եւ Instagram-ում, ինչպես նաեւ Android եւ iOS օպերացիոն համակարգերում:





























