Facebook սոցցանցը նոր գործառույթ է փորձարկում, որի շնորհիվ անծանոթ օգտատերերը կկարողանան իրենց միավորող  տեղեկատվությունը տեսնել, գրում է Cnet-ը:

Հրատարակությունը բացատրում է, որ ապրանքանիշի կամ խմբի էջում շփման ժամանակ մեկնաբանողի անվան առաջ կցուդարվի հատուկ նշում՝ օգտատիրոջ մասին ընդհանուր տեղեկատվությամբ:

Այնտեղ կնշվի, օրինակ, որ օգտատերերն ավարտել են նույն համալսարանը, մեծացել են նույն քաղաքում կամ գործընկերներ են: