Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները մեքենայանական ուսուցման գործիք են մշակել, որը համացանցում ստուգում է նորությունների ճշմարտացիությունը:
Գիտնականները նկարագրել են, թե ինչպես են օգտագործում ասեկոսեների եւ այլ կայքերում տեղեկատվության սեմանտիկ նմանությունը: Նրանց մեթոդը կարող է միավորել մի քանի լեզուներով աղբյուրները` նույն միջադեպի մասին տարբեր աղբյուրներից ամբողջական պատկերը ստանալու համար, հաղորդում է HighTech-ը:
«Կարծում եմ, որ հետազոտության ամենակարեւոր մասն այն է, որ մենք մշակել ենք ասեկոսեների ստուգման համակարգ, որը հատուկ աշխատում է մուլտիմեդիայի լուրերի համար, ինչը չափազանց տարածված է, բայց լիարժեք ուսումնասիրված չէ»: «Այս համակարգով մենք կարող ենք արդյունավետորեն ստուգել լուրերը Facebook-ում եւ Twitter-ում»:





























