ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ազդեցության հարցը Հայաստանի վրա ուսումնասիրվում է: Այս մասին օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

«Մենք հետեւում ենք բոլոր գործընթացներին, որոնք կարող են ազդել տարածաշրջանի վրա: Տրվում են համապատասխան գնահատականներ»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը: Մամուլի քարտուղարի պաշտոնակատարը, սակայն, ձեռնպահ մնաց բուն գնահատականները տալուց: