Մոսկվան Վաշինգթոնի կողմից չի տեսնում ռազմավարական կայունության ուղղությամբ երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Րյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Պետք է ձեզ ասեմ, որ դեռեւս մենք չունենք այն բանի հաստատումը, որ Վաշինգթոնում պատրաստ են այդպիսի երկխոսության։ Մենք կոնկրետ առաջարկներ ենք արել հնարավոր ժամկետների շուրջ, մեծ մասամբ պատրաստ ենք ճկունություն ցուցաբերել այս առումով եւ հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեր գործընկերները, այնուամենայնիվ, հստակեցնեն իրենց մոտեցումը, թե երբ եւ որ ձեւաչափում հանդիպենք»,–նշել է նա։
«Պարտադիր չէ հանդիպել միանգամից մեծ պատվիրակությամբ, որտեղ ներկայացված են տարբեր գերատեսչություններ՝ արտաքին քաղաքական, ռազմական»,–հավելեց բարձրաստիճան դիվանագետը,–կարելի է նեղ հանդիպումներ անցկացնել, ավելի պակաս պաշտանական։ Սրան մենք պատրաստ ենք, իհարկե։ Ուստի կսպասենք պատասխանի»։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալը նաեւ հայտարարել է, որ հնարավոր է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում։





























