Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարեւորել է երկրի հիմնախնդիրների նկատմամբ իշխանությունների համակարգված գործողությունների կարեւորությունը՝ պետական բոլոր կառույցներում միասնական մոտեցման հիման վրա, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ կառավարությունն ու խորհրդարանը համագործակցում են բոլոր կառույցների հետ՝ առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի գլխավորությամբ արտաքին եւ ներքին սպառնալիքների դեմ ավելի արդյունավետ կերպով պայքարելու համար:

Իրանի նախագահ եւ երկրի հոգեւոր առաջնորդն ԱՄՆ-ն արտաքին քաղաքականության հիմնական ապակայունացնող ուժն են անվանել: Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են պայքարել ցանկացած տեսակի սպառնալիքի դեմ, որը կարող է գալ Վաշինգտոնի կողմից: