Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 28-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել «Նախիջեւան» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: