Facebook ընկերությունը նպատակ ունի կրճատել իր ձեռնարկությունների արտանետած վնասակար գազերը եւ մինչեւ 2020 թվականի ավարտն ամբողջությամբ անցնել վերականգնվող էներգիայի աղբյուրների: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ-ը: 

«Այսօր մենք պարտավորություն ենք ստանձնում 75%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումը եւ մինչեւ 2020 թվականի ավարտը 100%-ով ապահովել մեր գլոբալ օպերացիաների գործունեությունը վերականգնվող էներգիայի աղբյուրներով»,- նշված է հաղորդագրությունում:

2015 թվականին Facebook-ը խոստացել էր իր ձեռնարկությունները 50%-ով վերականգնվող էներգիայի աղբյուրներով սնել մինչեւ 2018 թվականը: Ընկերությունում հայտարարել են, որ այդ խնդիրը կատարել են 2017 թվականին: