Ես ամեն օր լողում եմ 340 մետր եւ միշտ ուտում են կեսն այն ամենի, ինչ կա իմ ափսեում։ Այս մասին Maximonline-ի հետ հարցազրույցում պատմել է հայազգի երգիչ, ֆրանսիական շանսոնյե Շարլ Ազնավուրը։ «Չեմ ծխում արդեն 40 տարի, չնայած կարող եմ երբեմն ինքս ինձ երես տալ սիգարով։ Չեմ խմում թունդ ալկոհոլ։ Միայն գինի եւ շամպայն»,-նշել է շանսոնյեն։

Հարցին՝ մտադի՞ր է ավարտել իր համերգային գործունեությունը, Ազնավուրը նշել է․ «Դե, ոչ։ Ես համերգ եմ պլանավորում տալ 2024 թվականի մայիսի 22-ին՝ իմ հարյուրամյակի օրը։ Հետագայում էլ կտեսնենք։ Իսկ ինչո՞ւ պետք է ինձ սահմանափակեմ։ Որ մահանամ տանը՝ բազմոցին նստա՞ծ։ Չէ, մերսի։ Ինձ մոտ էլ, ինչպես բոլորի մոտ լինում են օրեր, երբ ինձ համարում եմ ամենահրաշալի էակը, եւ լինում է, երբ ինձ թվում է, թե ինձանից ոչինչ չեմ ներկայացնում։ Եվ դա լավ է՝ մշտական ինքնավստահության բացակայությունը թույլ է տալիս քննադատաբար մոտենալ ստեղծագործելուն»։

Խոսելով իր թուլությունների մասին՝ Ազնավուրը նշել է, որ միայն մեկ թուլություն ունի, այն է՝ «ԻԿԵԱ»-ն․ ««ԻԿԵԱ»-ն լավագույնն է, որ մարդկությունը ստեղծել է։ Այս խանութի շնորհիվ կարելի է ամբողջությամբ փոխել սենյակի տեսքը 3 րոպեում։ Այնտեղ ամեն ինչ լավ որակի է եւ գույները  հրաշալի են ընտրված»