Դա ֆանտաստիկայի ժանրից է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ընտանիքով լքել Հայաստանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը «Մարտի 1»–ի գործով հարցաքննության հրավիրվել է, Բաղդասարյանը պատասխանեց. «Ունենք  այնքան  տեղեկություն, ինչքան  դուք ունեք՝ մամուլից։ Հենց  պաշտոնական տեղեկություն լինի, անմիջապես կհայտնվի մամուլում»։