Ահազանգ է ստացվել, որ փետրվարի 3-ի առավոտյան Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 27/2 շենքի 66-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 10.00-ին փրկարարների ուժերով, հարազատների ներկայությամբ, բացվել է բնակարանի դուռը: Հյուրասենյակում հայտնաբերվել է 90-ամյա Վարդանուշ Հովհաննիսյանի դին: