Տավուշի մարզի Աղստեւ գետում փետրվարի 3-ի առավոտյան դիակ է հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատ:

Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Իջեւան քաղաքի բնակիչ, 59-ամյա Վոլոդյա Գրիգորյանի դին եւ հանձնվել ոստիկանության եւ շտապ բուժօգնության աշխատակիցներին: