Ադրբեջանի Նեֆթչալինի շրջանում խոշոր պատահար է տեղի ունեցել:
Համաձայն տարածքային ոստիկանության հաղորդագրության, միջադեպը տեղի է ունեցել Սալյան-Նեֆթչալա մայրուղու 36-րդ կմ-ին: «ՊԱԶ» ուղեւորատար ավտոբուսը բախվել է Mercedes մակնիշի մեքենայի հետ: Վթարի հետեւանքով երկու մարդ տեղում մահացել է, ավտոբուսի վարորդն ու չորս ուղեւորներ վնասվածքներ են ստացել: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի առթիվ քննություն է ընթանում:





























