Իլոն Մասկի Tesla-ն նոր շուկա է դուրս գալիս. ընկերությունը թողարկել է iPhone եւ Android բազայով հեռախոսների համար անլար  Tesla Wireless Charger լիցքավորման սարք, հաղորդում է Verge-ը:

Լիցքավորման մարտկոցի հզորությունը կազմում է 6 հազար մԱժ՝ 5 վտ հզորությոամբ: Լիցքավորիչը կունենա USB Type-C մալուխ եւ USB-A՝ Tesla Wireless Charger-ի լիցքավորելու համար: Նախատեսվում է, որ սարքը կներկայացվի սեւ եւ սպիտակ գույներով:

Նշվում է, որ Tesla Wireless Charger-ը 65 դոլար կարժենա եւ առաջիկայում շուկայում կհայտնվի: