Հայաստանում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ արդեն չկան:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր ժամը 9:00-ի դրությամբ ճանապարհները ձյունից եւ սառույցից մաքրելու համար Կոտայքի եւ Սյունիքի մարզերում աշխատում էր ընդամենը 21 միավոր տեխնիկա` 5 միավոր Կոտայքի մարզում, եւ 16 միավոր՝ Սյունիքի մարզում: