ԱՄՆ իշխանությունները մերժում են Իրանի «հերթական ոտնձգությունները» Պարսից ծոցի վրա՝ ասելով, որ Վաշինգթոնն ապահովելու է այդ ջրերում, ներառյալ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը, որը նավթի արտահանման կարեւոր երթուղու մասն է, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել է, որ «Իրանը երկար տարիներ սպառնում է փակել Հորմուզի նեղուցը: ԱՄՆ-ն եւ նրա գործընկերները նեղուցում կապահովեն առեւտրի նավագնացության ազատությունը եւ դրա ներկա եւ ապագա կարգավիճակի պահպանումը որպես միջազգային ջրային ուղի»: Նեղուցով անցնում է ծովով առաքվող նավթի ընդհանուր ծավալի մեկ երրորդը:





























