Twitter-յան միկրոբլոգների ծառայությունը փորձարկել է նոր գործառույթ, որն օգտատերերին հնարավորություն կտա իմանալ, թե որ հաշիվներին պետք է դադարել հետեւելը, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Slate առցանց պարբերականին։

Պարբերականի տվյալներով՝ թեստը միայն մի քանի օր կտեւի։ Գործառույթը ժամանակավորապես հասանելի է ոչ մեծ թվով օգտատերերի։ Դրա էությունն այն է, որ սոցցանցը լրահոսի եւ այլ էջերի հետ փոխգործակցության վերլուծության միջոցով ավտոմատ կերպով առաջարկում է այն հաշիվների ցուցակը, որոնք, ենթադրաբար, նրան հետաքրքիր չեն եւ որոնց, հնարավոր է, պետք է դադարել հետեւելը։  

Նշենք, որ Twitter–ում արդեն վաղուց է գործում գործառույթ, որն օգտատերերին առաջարկում է, թե որ հաշիվները կարող են հետաքրքիր լինել նրանց համար։