ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է որոշեն հակամարտության կարգավորման գործում անմիջապես ներգրավված կողմերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու Բեռլինի պատրաստակամության մասին։

«Այս ամենը պետք է արվի՝ հասկանալով առկա ձեւաչափերի աշխատանքի արդյունավետությունը։ Այդ գործոնների ամբողջության մեջ պետք է դիտարկել նման հայտարարությունները»,–ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ որոշակի պատասխանատվություն վերցնել իր վրա։