Իրանը փետրվարի 11-ից բենզին ներկրելու կարիք չի ունենա, ասել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։

Նրա խոսքով, Արեւմուտքը, էմբարգո դնելով Իրան մուտք գործող բենզինի մատակարարման վրա,սպասում էր, որ երկրում հասարակական դժգոհություն կառաջանա եւ հակակառավարական տրամադրություններ կսկսվեն։ Սակայն Իրանը օգտագործում է ներքին ռեսուրսները եւ այլեւս բենզին ներկրելու կարիք չունի, ասել է Համենեին:

Այաթոլլայի խոսքով մոտ ժամանակներս Իրանը կսկսի բենզի արտահանել։