Չինական արդյունաբերության բազմակողմանի զարգացման «Պատրաստված է Չինաստանում 2025» ծրագրի շրջանակում, կենտրոնանալով բարձրտեխնոլոգիական ոլորտների վրա, մեծ ուշադրություն է դարձվում նաեւ արհեստական ինտելեկտի զարգացմանը: Ընդ որում՝ եղած մշակումների լայն գործնական կիրառումը առաջնահերթ խնդիրներից մեկն է, փոխանցում է Vesti-ն: 

Այսպես՝ այսօր չինական արդյունաբերության մեջ զբաղված է գրեթե 340 հազար ռոբոտատեխնիկա՝ «ինտելեկտուալ» հնարավորությունների ամենատարբեր լրակազմով: Եվ այս թիվը սրընթաց աճում է: Սակայն եթե արտադրական գործընթացում ռոբոտների ներդրումը այս կամ այն չափով հասկանալի է, ապա կրթական գործընթացի հետ կապված հանրությունը վարժվել է ավելի նրբորեն գործել:

Այս պատճառով ամբողջ Չինաստանում 600 մանկապարտեզներում Xiamen ZhiTong Technology ընկերության հանրահայտ ռոբոտ-մանկավարժ Կիկոյի (Keeko) հայտնվելը ընկալվել է որպես լուրջ քայլ:

Այս ինքնավար ռոբոտն ավելի շատ հիշեցնում է ոտքերի վրա սպիտակ տիկնիկի՝ 60 սմ բարձրությամբ: Ինչպես մշակողներն են նշում, այն իր արտաքին տեսքով ակնթարթորեն գրավում է երեխաներին, նրանց ստիպում իրեն ուշադիր լսել եւ փոքրիկներին հեշտորեն ներքաշել զարգացող խաղի մեջ:

Ընդ որում՝ Կիկոն նախադպրոցական տարիքի երեխաներին մի շարք տրամաբանական խնդիրներ է առաջարկում եւ դեմք-էկրանի միջոցով բազմակերպ է արձագանքում դրանց կատարման ընթացքին: Օրինակ՝ եթե երեխան հաջողությամբ է հաղթահարում փորձության այս կամ այն փուլը, նա սիրալիր ռոբոտի դեմքին հիացմունքի արտահայտություն է տեսնում, որն արտահայտվում է  ժպիտով եւ աչքերի տեղերում սրտիկներով:

Այսօրվա դրությամբ ռոբոտի գլխավոր առավելությունը թերեւս նրա մեծ կայունությունն է, քանի որ մեքենաները չեն հիվանդանում, աշխատավարձի բարձրացում չեն պահանջում եւ հեշտ են փոխարինվում բացարձակապես նման օրինակով:

Կիկոյի հեղինակները շարունակում են իրենց հովանավորյալին ուղարկել մանկական կրթական հաստատություններ եւ ծրագրում են դրանց զանգվածային ներդրման աշխարհագրությունն ընդարձակել մինչեւ Մեծ Չինաստան ու Հարավարեւելյան Ասիա: