Մոտ ապագայում Հայաստանի զինված ոժերի ոլորտում բարեփոխումների շրջանակում զգալի վերափոխումներ են իրականացվելու՝ միտված ԶՈՒ արդյունավետության եւ անվտանգության ավելացմանը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Նա նկատել է, որ արդեն ԱԺ գարնանային նստաշրջանի ժամանակ պատգամավորներին է ներկայացվելու ԶՈՒ կարգապահական կանոնագիրքը, որը միտված է կարգավորել սպայական կազմի եւ զինծառայողների հարաբերությունները: «Առաջիկայում մշակվելու է ԶՈՒ ներքին կարգապահական կանոնագիրքը, որը ենթադրում է ծառայողական անվտանգության վերահսկողության հատուկ հանձնաժողովների ստեղծում, եւ դրանցում հրամկազմից բացի ընդգրկվելու են նաեւ քաղաքացիական հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- հաղորդել է Հրայր Կարապետյանը: Նա նշել է նաեւ, որ ղեկավարած հանձնաժողովը ենթահանձնաժողով ստեղծելու օտարերկրյա փորձը ուսումնասիրելու համար:
Ըստ Կարապետյանի՝ առաջիկայում փոփոխություններ կկատարվեն ոստիկանության մասին օրենքում եւ քաղաքացիական ծառայողների թիվը կավելանա:





























