Apple ընկերությունը սեպտեմբերի 12-ին իր կենտրոնակայանում միջոցառման ժամանակ կներկայացնի նոր iPhone եւ այլ արտադրանք, գրում է Independent-ը:
Նշվում է, որ նոր սմարթֆոնի դիզայնը նման կլինի iPhoneХ-ին, ակայն կտարբերվի նոր գործառույթներով եւ չափերով: Հեռախոսի զանգվածային թողարկումը կսկսվի միջոցառումից մեկ շաբաթ անց, որի ժամանակ կներկայացվեն նաեւ նոր iPads, նորացված համակարգիչներ, ինչպես նաեւ AirPods աքսեսուարների նոր տարբերակներ:



























