Twitter  միկրոբլոգների ծառայությունը փորձարկել է նոր գործառույթ, որը հնարավորություն է տալիս օգտատերերին պարզել, թե որ էջերի բաժանորդագրությունից նրանք արժե հրաժարվեն, հաղորդում է Slate առցանց հրատարակությանը:

Դրա տվյալներով թեստը տեւել է ընդամենը մի քանի օր եւ շատ սահմանփակ ընդգրկվածություն է ունեցել: Սոցցանցը լրահոսի վերլուծության արդյունքներով առաջարկել է էջերի ցանկ, որոնք կարող են անհետաքրքիր լինել եւ որոնց չարժե հետեւել:

 «Մենք գիտենք, թե ինչ են մարդիկ ուզում, որպեսզի  Twitter-ում իրենց լրահոսն արդիական լինի»,-ասել է սոցցանցի ներկայացուցիչը:

Հնարավորություններից մեկն է դադարել հետեւել օգտատերերին, որոնց հետ անընդհատ չեք շփվում: