Աշոտ Գաբիելյանովի Magic ընկերությունը ներկայացրել է Chudo մեսենջերը: Դրանում անիմոջիները՝ վրտուալ դեմքերը, կրկնում են մարդու դեմքի արտահայտությունները, գրում է HighTech-ը:
Օգտատերերը կկարողանան մեսենջերում հաղորդագրություններով եւ սթիկերներով փոխանակվել, որոնք ամբողջությամբ կրկնօրինակում են օգտատերերի միմիկան: Այն նաեւ թույլ կտա ձայնային 3D սթիկերներ եւ սոցցանցերի համար տեսանյութեր ստեղծել:
Այսօրվա դրությամբ մեսնեջերն աշխատում է միայն Android հիմքով հեռախոսների համար, այդ թվում Samsung Galaxy S9 եւ S8, Huawei Mate 10, Honor Play, Mate 9, Google Pixel, OnePlus 6 սմարթֆոնների օգտատերերի համար՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Մեքսիկայից եւ Լատինական Ամերիկայից:
Ընդ որում դեռ հայտնի չէ, թե երբ ծառայությունը կհայտնվի iOS օպերացիոն համակարգով սմարթֆոններում, քանի որ Apple-ն առանց պատճառների բացատրության հավելվածը չի հրապարակում:
Ասիայի, Եվրոպայի օգտատերերի համար ծառայության գործարկման օրը դեռ չի բացահայտվում:





























