Kempinski հյուրանոցային ցանցը պայմանագրեր է ստորագրել Ռուսաստանում, Չեխիայում եւ Հայաստանում նոր հյորանոցներ բացելու վերաբերյալ: Դրանցից առաջինը կհայտնվի Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում: Չեխիայում հյուրանոց կկառուցվի Մարիանսկ-Լազնեում, իսկ երրորդ հյուրանոցը կլինի Երեւանում:

Kempinski Hotel Yerevan-ը կլինի արտգործնախարարության կողքին՝ Հանրապետության հրապարակում: 5-աստղանի հյուրանոցը կառաջարկի 150 համար: Հյուրանոցի բացումը նախատեսված է 2013թ.:

«Հյուրանոցը կլինի քաղաքի գլխավոր տեսարժան վայրերի մերձակայքում՝ Հանրապետության հրապարակ, Կասկադ, Էրբունի ամրոցի ավերակներ, Օպերային թատրոն, եկեղեցիներ եւ այլն»,- ասված է հաղորդագրության մեջ: