Շնորհանդեսի ժամանակ Apple-ը երեք նոր iPhone-ներից բացի, կներկայացնի նոր iPad-եր եւ Apple Watch-եր, հայտնում է Financial Times-ը: Շնորհանդեսը նշանակված է սեպտեմբերի 12-ին:

Պարբերականը նշում է, որ iPhone X-ի «անշրջանակ» դիսփլեյը, ինչպես նաեւ դեմքերի ճանաչման համակարգը, հնարավոր է, լինեն նաեւ նոր iPad-երում: Այս փոփոխությունները կարող են դառնալ «արտադրանքի ամենաարմատական վերադիզայնը այն ժամանակից ի վեր, երբ 2010 թվականին այն ներկայացվել էր»: Նոր Apple Watch-երը կունենան ավելի խոշոր էկրան:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ աշնանային շնորհանդեսի ժամանակ Apple-ը կներկայացնի երեք նոր սմարթֆոն եւ կընդլայնի սարքերի գների դիապազոնը՝ ավելի մեծ թվով գնորդների գրավելու համար:

Bloomberg-ը ընկերության ամենանշանակալի նորույթն էր համարել սմարթֆոնը, որը փախարինելու iPhone 8-ին եւ զգալիորեն ավելի էժան է լինելու: Այն կնմանվի iPhone X-ին, սակայն կտարբերվի մի շարք դետալներով՝ ավելի խոշոր էկրանով, պատյանի ալյումինե եզրերով եւ հեղուկաբյուրեղային էկրանով: Կբարեփոխվի նա iPhone X-ը: Այն կունենա բարելավված խցիկ եւ կկրաողանա տվյալներն ավելի արագ մշակել: