Հայսատանը ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ նաեւ աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է։ Փետրվարի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց հայկական ծագումով շվեդ ձեռնարկատեր Վահան Զանոյանը՝ ավելացնելով, որ դրանով պայմանավորված՝ աշխարհի բոլոր հայերը պետք  է հնարավորություն ունենան մասնակցել երկրի պետական կառավարման աշխատանքներին:

Խոսելով Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից բարձրաձայնված, երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո Հայաստանում երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարի մասին՝ գործարարը նշեց, որ գաղափարն, ընդհանուր առմամբ, դրական է։ «Պետք է մանրամասն քննարկել եւ որոշել, թե ո՞րն է ապագա կառույցի առաքելությունը, ի՞նչ կերպ այն պետք է աշխատի։ Հզոր հայ համայնքի օգտագործումը արդյունավետ կլինի»,- ասաց Զանոյանը:

Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝ ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը եւս համաձայնեց, որ պետք է կենտրոնանալ այս գաղափարի իրագործման վրա։

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարի մասին բարձրաձայնել էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: