Իրանը շուտով կներկայացնի իր ամենաժամանակակից հեռավոր ռադիոնավիգացիոն գործողության ռադարները եւ հակաօդային պաշտպանության համակարգերը: Այս մասին հայտարարել է Խաթամ ալ Անբիա ավիաբազայի հրամանատար, գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը, փոխանցում է Mehr-ը:
Նա հայտնել է, որ «Իրանը տարեվերջին կներկայացնի եւ շահագործման կհանձնի ամենառաջավոր հայրենական ռադարը եւ հրթիռային համակարգը»: Նրա խոսքով՝ համակարգերը կառուցել են իրանցի երիտասարդ ռազմական փորձագետները: «Թշնամիները պետք է իմանան, որ մենք երբեք չենք հրաժարվի ազգային ռազմական հզորությունն ամրապնդելու մեր իրավունքից»,- ասել է Սաբահիֆարդը՝ հավելելով, որ «Իսլամական Հանրապետությունը մշտապես ձգտել է տարածաշրջանում անվտանգության եւ երբեք պատերազմ չի փնտրել, սակայն պատրաստ է ցանկացած սպառնալիքի վճռական պատասխան տալ»:





























