ՌԴ–ն պետք է համաձայնության գա Թուրքիայի եւ Իրանի հետ իրենց տարածքում ռուսական ռազմածովային եւ ռազմաօդային բազաներ տեղակայելու մասին, գտնում է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Նրանք պատրաստ ենք, ես ինքս եմ խոսել։ Էրդողանը ցանկանում է ՌԴ–ի հետ լինել, նա չի ցանկանում սպասել հերթում, լինել վերջին վագոնում եւ գնալ ԵՄ։ Նա ցանկանում է մեզ հետ լինել, որովհետեւ մեզ հետ ամբողջ աշխարհը կիմանա, թե ով է Էրդողանը»,–ասել է Ժիրինովսկին։





























