Համացանցում հայտնվել են նոր iPhone-ի լուսանկարները, որոնք ընկերությունը պետք է ներկայացնի սեպտեմբերի 12-ին:  9to5mac-ի պրոֆիլային ռեսուրսը հրապարակել է 2018-ի iPhone-ի երկու ավագ մոդելների պրես-ռենդերը:

Աղբյուրի համաձայն՝ նոր iPhone X-ը եւ iPhone X Plus-ն իրականում կստանան iPhone XS ընդհանուր անունը: Դրանք կհայտնվեն լրացուցիչ գունային լուծմամբ՝ ոսկեգույն, մինչդեռ անցյալ տարվա iPhone X-ն առաջարկվում էր միայն արծաթագույն եւ սեւ, փոխանցում է Ferra-ն: