Կահիրեում ձերբակալված 30 անձանցից երկուսը Amnesty International իրավապաշտպան կազմակերպության անդամներ են։
Ձերբակալվածների թվում են իրավապաշտպան Ահմեդ Սեիֆ էլ-Իսլամը, Տնտեսական եւ սոցիալական իրավունքների եգիպտական կենտրոնի տնօրեն Ալի Խալադը, ինչպես նաեւ Human Rights Watch իրավապահ կազմակերպության անդամներից մեկը։
«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մեր ընկերներին եւ մյուս ձերբակալվածներին, որպեսզի նրանք կարողանան հետեւել Եգիպտոսում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակին»,- ասված է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթիի հայտարարության մեջ։
Իրավապաշտպանների գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ։





























